Հայ-իտալական առեւտրատնտեսական համագործակցությունն ընդլայնման կարիք ունի22 հուլիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց նրան Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Սկապինիի պաշտոնավարությունը կնպաստի երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Հ. Աբրահամյանը կարեւորեց Իտալիայի` Եվրամիության առաջատար անդամներից մեկի հետ Հայաստանի համագործակցության զարգացումը եւ հույս հայտնեց, որ Իտալիան կնպաստի Հայաստանի եվրոպական իղձերի իրականացմանը:Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը` նպաստելով երկու երկրների գործարարների շփումներին: Վկայակոչելով տնտեսական փոխշահավետ համագործակցության արդեն արձանագրված հաջողությունները` նրանք համաձայնեցին, որ այդ բնագավառում անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը, որպեսզի ամբողջությամբ օգտագործվի առկա մեծ ներուժը: Զրուցակիցները նաեւ քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումներն աշխուժացնելու հեռանկարները եւ մշակույթի բնագավառում համագործակցության ծրագրերը: Հանդիպման ընթացքում նրանք նաեւ անդրադարձան Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցերին: Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը դեսպան Սկապինիին մաղթեց հաջողություններ իր ձեռնարկումներում եւ բեղմնավոր աշխատանք ի բարօրություն Հայաստանի եւ Իտալիայի բարեկամ ժողովուրդների: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |