«Արմավիան» «Էյ Էս Ջի» ընկերության հետ համատեղ անց է կացնում «Դեպի Եվրոպա» ակցիան

PanARMENIAN.Net - «Արմավիան» «Էյ Էս Ջի» ընկերության հետ համատեղ անց է կացնում «Դեպի Եվրոպա» ակցիան, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, գնելով «Արմավիա» ընկերության ավիատոմսերը կարելի է զբոսաշրջային ապահովագրական պոլիսները ստանալ 10 տոկոս զեղջով, արտերկիր մեկնող քաղաքացիների համար:

«Արմավիան» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի անդամ է, կատարում է ամսեկան շուրջ 250 չվերթ ԱՊՀ, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շուրջ 30 երկրներ: 2008թ. «Արմավիան» փոխադրել է շուրջ 647 000 ուղեւոր:



Ավիաընկերությունն ունի A-319 (3), A-320 (2), Իլ-86, Տու-134 ինքնաթիռներ:

«Արմավիան» կդառնա առաջին ընկերությունը, որը ձեռք կբերի նոր «Սուխոյ Superjet S-100» ինքնաթիռը, որը կհամալրի ավիաշարժակազմը մինչեւ 2009թ. ավարտը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---