ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխվում են համանախագահները

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում կփոխարինվեն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ներկայացնող համանախագահները: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ-ի Ռուսաստանը ներկայացնող դեսպան Յուրի Մերզլյակովը: Ապագա համանախագահների թեկնածուններն առայժմ չեն նշվում: Ենթադրվում է, որ միջնորդների Կրակովում հուլիսի վերջին նախատեսվող հանդիպումը վերջինը կլինի այդ կազմով:



Մեթյու Բրայզան համանախագահի պաշտոնը վարում է 2006 թվականից` փոխարինելով Ստիվեն Մաննին: Յուրի Մերզլյակովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդի դերում հանդես է գալիս 2003 թվականից: Նա այդ պաշտոնում փոխարինել է Նիկոլայ Գրիբկովին: ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահը Բերնար Ֆասյեն է (Ֆրանսիա): Նրա փոխարինման մասին առայժմ չի խոսվում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---