Սերգեյ Բաբայանը նշանակվել է Ռուսաստանում Merrill Lynch գլոբալ ֆինանսական շուկաների դեպարտամենտի համաղեկավարի պաշտոնում23 հուլիսի 2009 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Բաբայանը նշանակվել է Ռուսաստանում Merrill Lynch գլոբալ ֆինանսական շուկաների դեպարտամենտի համաղեկավարի պաշտոնում, գրում է «Վեդոմոստի» թերթը:Բաբայանը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 26-ին Բաքվում: 1994 թվականին ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը, իսկ 1997 թվականին` Ֆինանսական ակադեմիան: 1992 թվականին եղել է Արդշինբանկի վարչության նախագահի օգնական: 1993 թվականին` Tereza International (Մոսկվա) գանձապետարանի մենեջերը: 2001-2006 թթ. եղել է փոխնախագահ` ամրագրված եկամտով արժեթղթերով առեւտրային գործարքների բաժնի պետ, ֆինանսական գործիքների վաճառքի դեպարտամենտի պետ: 2006 թվականից եղել է ՄԴՄ-բանկի կորպորատիվ-ներդրումային բլոկի կառավարող տնօրեն, վարչության անդամ եւ համաղեկավար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |