«Ժառանգություն» կուսակցությունը պանաջում է ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին23 հուլիսի 2009 - 22:36 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կալանավորումը գնահատում է որպես իշխանությունների անձնական վրեժխնդրության դրսեւորում, ինչը հակասում է հայտարարված համաներման «մարդասիրական» բնույթին, ինչպես նաեւ ԵԽԽՎ վերջին բանաձեւին: «Ժառանգությունը» կոչ է անում իշխանություններին բավարարել լրագրողական դաշտի ու մտավորականների միասնական դիմումը` Նիկոլ Փաշինյանի գործը նրա ազատության պայմաններում քննելու ու այդ ընթացքում նաեւ որպես երաշխավոր հանդես գալու վերաբերյալ: Կուսակցության հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ այդ խնդրանքը բավարարելու դեպքում, իշխանությունները կարող էին ապացուցել, որ քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե միջազգային ճնշումների տակ, այլ իրապես մարդասիրական մղումներով: «Ժառանգություն» կուսակցությունհը նաեւ իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ կարող է կալանավորվել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, եթե վերջինս որոշի դուրս գալ ընդհատակից: ԼՂՀ եւ Հայաստանի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներին արդյունավետ կերպով հակազդելու նպատակով «Ժառանգությունն» իշխանություններից պահանջում է բավարարել երկրի լրագրողական հանրության հայտնի կոչն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում` առողջական լուրջ խնդիրներ ունեցող Արման Բաբաջանյանին, ընդհատակից դուրս գալու դեպքում հանիրավի ազատությունից չզրկել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Այդ մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |