Երեւանում տեղի կունենա 23 համերգ ավելի քան 200 երաժիշտների մասնակցությամբ24 հուլիսի 2009 - 00:43 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում հուլիսի 30-ին կբացվի «Բաց երաժշտության փառատոն», որի ընթացքում մինչեւ սեպտեմբերի 21-ը կանցկացվի 23 համերգ:«Իր ծավալով եւ բազմաժանրությամբ, «Բաց երաժշտության փառատոնը» կտարբերվի բոլոր նախորդ երաժշտական փառատոներից: Փառատոնի շրջանակներում 23 համերգ կանցկացվի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների եւ օտարերկրյա նվագախմբրի մասնակցությամբ», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փառատոնի նախաձեռնող, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը : Նրա խոսքերով, հրաշալի հնչողություն կլինի, քանի որ հատուկ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում համերգների անցկացման համար Հայաստան է բերվել գերմանական երաժշտական տեխնիկա: Փառատոնի շրջանակներում կհնչի տարբեր ժանրերի երաժշտություն` համաշխարհային ճանաչում ունեցող հայ եւ օտարերկրյա երաժիշտների կատարմամբ: «Գալիք տարում «Բաց երաժշտության փառատոնը» կանցկացվի ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի մարզերում», - նշել է Արամ Ղարաբեկյանը: Փառատոնի բոլոր մասնակիցներին, որոնց թիվը գերազանցում է 200-ը, մրցանակ կհանձնվի` «Արտիստ» բրոնզե արձանիկը, որի հեղինակը դիզայներ Արման Դավթյանն է: Փառատոնի հովանավորներ են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ՎիվիաՍելլ-ՄՏՍ ընկերությունը, Կոնվերս բանկն ու Ջինիշյան հիմնադրամը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |