Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն24 հուլիսի 2009 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակության անդամների հետ` խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:Հանդիպմանը քննարկվել է ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրություն է դարձվել երկու հայկական հանրապետություններում ընթացող գործընթացներին եւ կարեւորվել հանրային կարծիքի ու հասարակական զարգացումների ուսումնասիրման, ինչպես նաեւ այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարն ընդգծել է հանրային խորհրդի դերը պետության եւ հասարակության կյանքում` նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի այդ կառույցի հետ համագործակցության հեռանկարներից: Այդ մասին հաղորդումէ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |