Սոցիալական ծառայությունների 55 կենտրոնների աշխատակիցների 70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ24 հուլիսի 2009 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործում են սոցիալական ծառայությունների 55 կենտրոններ, որոնցից 12-ը գտնվում են Երեւանում: Այդ ծառայությունների աշխատակիցների 60-70 տոկոսը մասնագետներ չեն, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, նրանք ինքները եւս պատկանում են Հայաստանի սոցիալապաես անապահով քաղաքացիների թվին: Այդ մասին այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի սոցիալական ապահովման վարչության պետ Աստղիկ Մինասյանը: «Սոցիալական աշխատակիցների 60-70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ, ինչով էլ բացատրվում է մասնագետների պակասն ու իրավաբանների բացակայությունը, որոնք մասնագիտանում են սոցիալական ոլորտի հարցերում»,-ասել է Ա.Մինասյանը: Ըստ նրա, սոցիալական աշխատակիցների ասոցիացիայի ստեղծումը կօգնի լուծել սոցիալական աշխատակիցների վերաորակավորման հարցը: Արտերկրում աշխատող հայերի 50 տոկոսը, կորցնելով աշխատանքը ֆինանսական ճգնաժամի պատճառով, վերադարձել է Հայաստան, ինչը չէր կարող չանդրադառնալ երկրի աշխատաշուկայի վրա, եւ հետեւաբար, նաեւ բնակչության սոցիալական ապահովման մակարդակի վրա»,-ասել է Ա.Մինասյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |