ՀՀ կառավարության գերակայությունը նաեւ Ասիական զարգացման բանկի գերակայությունն է

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկի մասնագետները մտադիր են մինչեւ սեպտեմբերի վերջ ճանապարհի կառուցման ծրագիրը ներկայացնել ԱԶԲ տնօրենների խորհրդի հաստատմանը: Այդ մասին ասել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ ժաո Քսիայուն ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպմանը:



Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կունենա երթեւեկության չորս գոտիներ: «ՀՀ կառավարության գերակայությունը նաեւ Ասիական զարգացման բանկի գերակայությունն է»,-ասել է ԱԶԲ-ի փոխնախագահը:



Իր հերթին Սարգսյանն ասել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման հարցը բարձրացվել է դեռեւս անցած տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:





Իսկ օրերս այդ ծրագրի իրականացման նպատակով աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, տարնսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալի Վրաստան կատարած այցի ժամանակ: Այդ քննարկումների արդյունքում երկու կողմերն էլ հաստատել են, որ ավտոմայրուղու կառուցումը տարածաշրջանային նշանակություն ունի:



Նախարար Գ.Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարի արդեն Ասիական զարգացման բանկի հետ կստորագրվի վարկային համաձայնագիր, որից հետո կսկսվի ճանապարհի շինարարությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---