Իրանի հյուսիս-արեւելքում ավիավթար է տեղի ունեցել25 հուլիսի 2009 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Իրանի հյուսիս-արեւելքում ավիավթար է տեղի ունեցել: Ըստ Press-TV-իի տվյալների, 30 մարդ է զոհվել: Ընդամենը ուղեւորների թիվը 153 էր: Ինքնաթիռը պատկանում էր «Արիա» ավիաընկերությանը: Պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Թեհրանից մեկնած ինքնաթիռը կործանվել է Մեշհեդա քաղաքի օդանավակայանում վայրէջքի գնալիս: Ենթադրվում է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է: AFP-ն ճշտում է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքային գոտուց եւ բոցավառվել է: Ենթադրվում է, որ դա «Իլ-62» տիպի ինքնաթիռ էր: Իլ-62 ինքնաթիռը լիզինգային պայմաններով վերցված էր ղազախական ավիաընկերություններից: Ինքնաթիռը ղազախական անձնակազմն էր վարում: Ինչպես հաղորդում է ՌԴ անանուն դիվանագիտական աղբյուրը, անձնակազմի անդամները զոհվել են, բացի մեկ օդաչուից, որը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |