Հայաստանում տեղի կունենա թրաֆիկինգին նվիրված սեմինար27 հուլիսի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-30 Երեւանում 40 մարզային երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կկայանա չորսօրյա սեմինար «Երիտասարդության դերը թրաֆիկինգի կանխման գործում»: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանի խոսքով, միջոցառման նպատակն է` ապահովել երիտասարդության անվտանգությունը, քանի որ վերջինս ամենից հաճախ է հայտնվում ռիսկի գոտում:«Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, 2009թ. աշնանը ծրագրվում է հեռուստակամուրջ անցկացնել Հայաստանի խոշոր քաղաքների միջեւ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում թրաֆիկինգի հաղթահարման հնարավոր միջոցներին առնչվող հարցեր»,- ասել է Արսեն Քարամյանը: Սեմինարի մասնակիցներին կտրամադրվեն այլ երկրների օրենսդրությունները, որոնք կարգավորում են այդ ոլորտը, ինչպես նաեւ կտրամադրվի սեմինարների շրջանակներում միջազգային ու հասարակական կազմակերպությունների եւ պետկառույցների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում միջազգային փորձին ծանոթանալու հնարավորություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |