Today`s Zaman. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի տարածաշրջանի խաղաղությունը27 հուլիսի 2009 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հադսոնի ինստիտուտի միջազգային ծրագրերի ու քաղաքականության գծով փոխնախագահ Էնդրյուս Վիմբաշի, սահմանի բացումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կպահանջի ինտենսիվ ու նրբին դիվանագիտություն Ադրբեջանի հետ: Սակայն, ինչպես Թուրքիային, այնպես էլ Ադրբեջանին դա շահավետ կլինի, եթե այնուամենայնիվ տեղի ուենա, գրում է այսօրվա Today`s Zaman-ը: Հոդվածում նշվում է, որ տարածաշրջանում իշխող Ռուսաստանը, ԽՍՀՄ փլուզումից ի վեր փորձում է «կառավարել» տարածաշրջանի երկրները տեւական, ձգձգվող հակամարտությունների միջոցով, ինչպիսիք են` Աբխազիան, Հարավային Օսեթիան, Լեռնային Ղարաբաղը: «Անցած ամառ մենք ականատես եղանք, թե ինչպես երկու «սառեցված հակամարտություն» լուծվեցին Մոսկվայի օգտին: Ես կասկածում եմ, որ Մոսկվան կսատարի ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծման, որը կարող է նվազեցնել նրա ազդեցության լծակները Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ»,-հոդվածում մեջբերվում են Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի ռուսական եւ եվրասիական ծրագրերի հեղինակ Էնդրյու Կաչինսկուն: Այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունները կարելի է դիտարկել Հայաստանը ՌԴ-ի ազդեցությունից դորս բերելու եւ ղարաբաղյան հակամարտությունը փակուղուց դուրս բերելու հիանալի հնարավորություն, ինչով, ըստ էության, կապահովվի տարածաշրջանի խաղաղությունը: Փորձագետը թերահավատորեն է վերաբերվում նրան, որ Մոսկվան կարող է իրոք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը, քանի որ դա կնվազեցնի ՌԴ ազդեցությունը Հայաստանի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |