Հայ-իտալական հարաբերությունները լավ հեռանկարներ ունեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել էՀՀ-ումԻտալիայի նորանշանակդեսպան Բրունո Սկապինիին, հաղորդում է կառավարության մամալո ծառայությունը:



Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իտալական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը: Վարչապետն ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Իտալիայի հետ ձեւավորված դարավոր բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում առավել զարգացման եւ ամրապնդման լավ հեռանկարներ ունեն:



Զրուցակիցները նշել են, որ երկկողմ ամուր հարաբերությունների հիմքի վրա հնարավոր է նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում:



Բրունո Սկապինին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների առեւտրատնտեսական ներուժի օգտագործման մեծ հնարավորություններ կան հատկապես մասնավոր հատվածում:



Հանդիպման ավարտինՀՀ վարչապետըհաջողություններ է մաղթել Բրունո Սկապինիին` դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---