ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է հայ եւ թուրք երիտասարդների ներկայացուցիչների հետ28 հուլիսի 2009 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց «Հանդուրժողականություն մշակութային եւ կրթական երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցող հայ եւ թուրք երիտասարդների: Ծրագիրն իրականացնում է «Ապագան քոնն է» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հայ եւ թուրք երիտասարդների մշակութային եւ կրթական փոխայցերի միջոցով ստեղծել հանդուրժողականության եւ բարյացկամության մթնոլորտ` աջակցելով երկու երկրների միջեւ սկսված երկխոսությանը: Հանդիպմանը Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Հյուրերի խնդրանքովնախարարի տեղակալն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցությունների վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |