«Ոսկե գեղմ» կարնավալը Բաթումում կանցնի հայ երաժշտական խմբերի մասնակցությամբ28 հուլիսի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-23-ը Բաթումում Վրաստանի զբոսաշրջության եւ առողջարանների դեպարտամենտի հովանավորությամբ եւ «Conformance» ընկերության ֆինանսավորմամբ կանցնի առաջին «Ոսկե գեղմ» կարնավալը: Ինչպես հաղորդում է զբոսաշրջության եւ առողջարանների դեպարտամենտի նախագահ Պյոտր Կանակվան, «Ոսկե գեղմը» կդառնա մեծ ցուցադրական միջոցառում, որը կնպաստի մշակութային հարաբերությունների եւ զբոսաշրջային ներուժի զարգացմանը մասնակիցն երկրներում: Այսօրվա դրությամբ իրենց համաձայնությունը 9 երկիր է տվել` Ռումինիան, Բուլղարիան, Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Լիտվան, Հունաստանը, Լեհաստանը, Լատվիան: Կազմկերպիչները մտադիր են կարնավալն ամենամյա դարձնել` ամեն անգամ անցկացնելով հաղթող երկրում: Կարնավալի մրցանակային հիմնադրամը կազմում է 10 000 եվրո: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |