Առանց ռազմական հավասարակշռության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է28 հուլիսի 2009 - 20:43 AMT PanARMENIAN.Net - «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայտարարություններ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման մասին, պատերազմի պոտենցիալ վտանգը պահպանվում է: Եւ նշանակություն չունի, թե արդյոք այդ հայտարարությունները կատարվել են ներքին կամ միջազգային լսարանի համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ եւ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը: Հարությունյանի խոսքով, եթե մինչ օրս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարություններ էր ատարում բացառապես ներքին սպառման համար, ապա նրա վերջին հայտարարությունը Լոնդոնում որակապես այլ իրադրություն է ստեղծում: Հարությունյանը նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանն այդ հայտարարություններն ամրապնդում է իր երկրի ինտենսիվ ռազմականացմամբ` խախտելով բոլոր միջազգային պայմանավորվածությունները, ինչի վրա, ինչպես պնդում էՀարությունյանը, նույն այդ միջազգային հանրությունը աչք է փակում: «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ այսուհետ` Ալիեւի լոնդոնյան հայտարարությունից հետո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթերում պետք է արձանագրվի հակամարտության կողմերի միջեւ պարտադիր ռազմական հավասարակշռության հաստատումը: «Եթե հավասարակշռություն ձեռք չբերվի, ապա հակամարտության վերջնական կարգավորումն անգամ երկարաժամկետ հեռանկարում անհնար կլինի»,- ընդգծել է Խոսրով Հարությունյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |