Գերտերությունները միասնական մոտեցում չունեն ղարաբաղյան հարցի լուծմանը29 հուլիսի 2009 - 00:35 AMT PanARMENIAN.Net - «Առաջին հայացքից Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրները նման են եւ Կոսովոյի անկախության ճանաչումը պետք է նախադեպ հանդիսանար ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Հարցնը նրանում է, որ իրականությունն մի փոքր այլ է, քանի որ ցանկացած հակամարտության հարցում միջազգային հանրությունն առաջին հերթին քաղաքական որոշում է կայացնում»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ ու ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը: Ըստ Հարությունյանի, Կոսովոյի հարցում մինչ իրավական ձեւակերպումը սկզբում կայացվեց Արեւմուտքի քաղաքական որոշումը, ինչին չկարողացավ ընդդիմանալ նույնիսկ Ռուսաստանը: Նա նաեւ հավելել է, որ ղարաբաղյան հասկամարտության հարցում իրավիճակն այլ է եւ միասնական քաղաքական որոշում գերտերությունները չեն կայացրել: «Ես գրեթե վստահ եմ, որ եթե գերտերությունները միասնական կարծիք ունենային ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ապա վաղուց կպարտադրեին կողմերին հարցի լուծումը, սակայն այժմ նման հեռանկար չկա»,-ասել է Խոսրով Հարությունյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |