Սերբիան շահագրգիռ է ամրապնդելու եւ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ29 հուլիսի 2009 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչին, որը Երեւանում է գտնվում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում: Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սերբական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Նախարար Յերեմիչը նշեց, որ Հայաստանի նախագահի հրավերով Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է, որ Սերբիայի Հանրապետությունը շահագրգիռ է էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը: Նախարարներ Նալբանդյանն ու Յերեմիչը շարունակեցինհունիսին Մադրիդում սկսված երկխոսությունը Կովկասում եւ Բալկաններում վերջին զարգացումների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: Վուկ Յերեմիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բելգրադ` Հայաստանի եւ Սերբիայի Նախագահների հանձնարարությամբ շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական երկխոսությունը, հաղորդու է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |