«ԱրմենՏելը» հայտարարել է «SMS նոն-սթոփ» ակցիայի մեկնարկի մասին29 հուլիսի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն այսօր հայտարարել է «SMS նոն-սթոփ» ակցիայի մեկնարկի մասին Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների համար (ֆիզիկական անձանց համար): Այս ակցիայի շրջանակներում կանխավճարային եւ հետվճարային համակարգերի բաժանորդները օրեկան 50 դրամի դիմաց կկարողանան շուրջ 100 SMS ուղարկել ցանցի ներսում: «Շոգ ամռանը, արձակուրդների շրջանում, երբ շուրջդ այդքան հետաքրքիր իրադարձություներ են կատարվում , ցանկանում ես տպավորություններդ կիսել ընկերներիտ հետ: Այժմ մեր բաժանորդները նման հնարավորություն ունեն»,-հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը: Ակցիային միանալու համար հարկավոր է բջջային հեռախոսից հավաքել 067409100: Ակցիային միանալու արժեքը 500 դրամ է: Սկսած 101-րդ հաղորդագրությունից, SMS-ների համար կգանձվի բաժանորդի սակագնային պլանին համապատասխան վարձավճարը: Ակցիան կգործի մինչեւ սեպտեմբերի 20-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |