Սղաճը Հայաստանում չի գերազանցի 3 տոկոսը29 հուլիսի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Սղաճը Հայաստանում չի գերազանցի 3 տոկոսը, լրագրողներին է ասել ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Մեր կանխատեսումներով, չի ակնկալվում, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում սղաճը մեծ վտանգ կներկայացնի գլոբալ տնտեսության համար»,-ասել է նա: Ինչ վերաբերում է հաջորդ տարուն, ապա ըստ Վարուդակիսի, այդ ցուցանիշը կախված կլինի բազում արտաքին գործոններից, այդ թվում նաեւ նավթի գներից: «Մենք գտնում ենք, որ գալիք տարում ՀՀ տնտեսության վերականգնումը դանդաղ կընթանա եւ դա կպահի սղաճը նույն մակարդակի վրա»,-ասել է Վարուդակիսը: Միեւնույն ժամանակ, ՀԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի նվազում երկրոդ կիսամյակում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, սղաճը 2009թ. հունվար-հունիսին կկազմի 2,7 տոկոս, իսկ ՀՆԱ-ն ` 16,3 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |