Հայաստանը չի կարող բանակցություններ վարելմ Վերին Լարս ՀԱԿ բացման հարցի շուրջ

PanARMENIAN.Net - Վերին Լարս Հսկիչ-անցումային կետի բացման հարցում Հայաստանը չի կարող հանդես գալ որպես բանակցությունների կողմ: Այդ մասին այսօր նոր նամականիշերի մարման եւ շրջանառության մեջ մտցնելու արարողությանը ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:



Նրա խոսքով, այդ հարցը պետք է լուծվի բացառապես Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի պաշտոնական անձանց միջեւ: Ամեն դեպքում, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի կարծիքով, այդ բանակցությունների արդյունքների մասին Հայաստանին հայտնի կդառնա մոտ ապագայում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---