Ոչ Երեւանին, ոչ Ստեփանակերտին, ոչ էլ Բաքվին շահեկան չէ պատերազմի վերսկսումը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը շահեկան չէ ոչ Երեւանին, ոչ Ստեփանակերտին, ոչ էլ Բաքվին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեկարյանը:



«Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերից եւ ոչ մեկին շահեկան չէ կանխամտածված, քաղաքականապես հաշվարկված կերպով գնալ դեպի ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը»,- նշել է հայ փորձագետը` ավելացնելով, որ պատերազմի հարցում Հայաստանի եւ Ղարաբաղի ոչ հետաքրքրված լինելու պատճառները պարզ են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Կարեն Բեկարյանը նկատել է, որ Բաքուն ռազմական գործողությունների չի դիմի, որովհետեւ դրանց վերսկումը կարող է զրոյի հավասարեցնել նրա բոլոր նավթային կապերն ու եկամուտները:



Բայց, այնուամենայնիվ, հայ փորձագետը չի բացառել սադրանքների հնարավորությունը, որոնք կարող են իրադրությունն անկառավարելի դարձնել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---