ԵԱՀԿ ՄԽ նոր կազմը ավելի շատ կշփվի Ստեփանակերտի հետ29 հուլիսի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոխարինումը մի քանի ուղերձ է կրում իր մեջ, ուղղված ղարաբաղյան հակամարտության կողմերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Ուղերձների թվում կարելի է նշել մադրիդյան սկզբունքների հրապարակումը: Հրապարակելով դրանք, միջնորդները ցույց տվեցին կողմերին, որ իրար հետ համանախագահները խնդիրրներ չունեն, եւ բանակցությունների անարդյունավետությունը պետք չէ պայմանավորել դրանով: Բացի այդ, համանախագահները ցանկանում էին ծանոթացնել Հայաստանի ու Ադրբեջանի հասարակություններին բանակցությունների ձեւաչափին ու դրույթներին»,-ասել է փորձագետը: Բեքարյանը հավելել է, որ համանախագահների փոխարինմամբ միջնորդները ցանկանում են ցույց տալ Երեւանին ու Բաքվին, որ դժգոհ են կատարված աշխատանքից եւ հարկավոր է ավելի կտրուկ միջոցների դիմել: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ նոր կազմը ավելի շատ կշփվի Ստեփանակերտի հետ»: Համանախագահներն ամեն կերպ կցուցադրեն, որ Ղարաբաղը իրազեկ է գործընթացին եւ նրա հետ բանակցություններ են ընթանում: Դա կտեւի այնքան, մինչեւ որ ղարաբաղյան կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է փորձագետը: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարություններին փոխզիջումների մասին` հայ փորձագետը նշել է, որ Բրայզան արդեն պատկերացնում է իր դիվանագիտական ուղու շարունակությունը Բաքվում եւ փորձում է բարենպաստ հող ստեղծել դրա համար: «Իլհամ Ալիեւը միջազգային ասպաերզում տպավորություն է ստեղծել, թե մեծ խնդիրներ ունի ադրբեջանական հանրության հետ եւ դրսից աջակցության կարիք ունի: Օգնականի այդ դերը ժամանակ առ ժամանակ ստանձնում են տարբեր երկրների դիվանագետները, այդ թվում, հնարավոր է դա անի Բաքվում ԱՄՆ ապագա դեսպան Մեթյու Բրայզան»»-ասել է Բեքարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |