Հայաստանն ու Սերբիան մտադիր են զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը29 հուլիսի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հուլիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների նախարար Սլոբոդան Միլոսավլեվիչին` Սերբիայի նախագահի խորհրդական Բիզերկա Եվտիմիեվիչ-Դրինյակովիչի եւ Հունաստանում Սերբիայի դեսպանության առաջին խորհրդական Դրագան Պետրովիչի ուղեկցությամբ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Նախարարների միջեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, կարեւորվել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության, դեղագործության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Ն. Երիցյանը եւ Ս. Միլոսավլեվիչը նաեւ կարծիքներ են փոխանակել համատեղ ծրագրերի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ: Երկու երկրների նախարարներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը` աջակցել Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ձեւավորվող առեւտրատնտեսական հարաբերությունները խթանող ցանկացած նախաձեռնությանը: «Հայաստանի եւ Սերբիայի ժողովուրդները ծանոթ չեն միմյանց մշակույթին, ազգային ավանդույթներին, առեւտրային եւ գործարար հնարավորություններին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրություններ կատարել եւ արդյունավետ փոխգործակցության համար լայն հնարավորություններ ստեղծել», - ասել է Սերբիայի առեւտրի եւ ծառայությունների նախարարը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կարեւորել է հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը եւ առաջարկել զբոսաշրջային օպերատորների, լրագրողների եւ գործարարների փոխայցելություններ կազմակերպել` համագործակցության հնարավորությունները տեղում ուսումնասիրելու համար: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում գործարար համաժողով կազմակերպելու հարցը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |