«Արի տուն» ծրագրի մասնակիցները ծանոթացել են Հայաստանի տեսարժան վայրերին29 հուլիսի 2009 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Օրերս «Արի տուն» ծրագրի մասնակիցները այցելել են Արտաշատ: Շառլ Ազնավուրի անվան քաղաքային մշակույթի տանը հյուրերը մասնակցել են «Երգենք եւ պարենք հայերեն» ծրագրին, որը նախապատրաստել էին այդ մշակութային հաստատության սաները: Միջոցառման շրջանակներում մասնակիցները եղել են նաեւ Խոր Վիրապում: «Արի տուն» ծրագիրը ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակել է մի քանի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Նրա նպատակն է` ակտիվացնել սփյուռքահայ երիտասարդների այցերը Հայաստան, որտեղ նրանք կբնակվեն հայկական ընտանիքներում: Ծրագրի մասնակիցները կապրեն ընտանիքներում` Երեւանում, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում: Պետությունը կհոգա մասնակիցների բոլոր ծախսերը Հայաստանում` ներառյալ մուտքի վիզայի ստացումը, ուղեւորությունն ու տրանսպորտը, թանգարանների ու պատմական հուշարձանների այցելությունը: «Արի տուն» ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 22 մլն դրամ: Ծրագրի հովանավորներն են Ամերկիայի իրաքահայերի միությունը, Երեւանի կոնյակի գործարանը, «ԱրմենՏել» ընկերությունը եւ բջջային օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |