Թուրքիան ցանկանում է վճռականություն տեսնել Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է վճռականություն տեսնել Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, երկրի կառավարությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: «Սակայն միեւնույն ժամանակ, շատ կարեւոր է, որ նման վճռականություն բխի միջազգային հանրությունից, հատկապես Հայաստանից` Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորելու հարցում»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում տարածաշրջանը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ականատեսը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---