Սերժ Սարգսյան. Այսօր հայոց բանակն ուժեղ է, քան երբեւէ

PanARMENIAN.Net - Հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը, մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային եւ անփոխարինելի բաղադրիչը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում իր ելույթում` ընդունելով ռազմական շքերթը, որը նվիրված էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին:



Անդրադառնալով բանակի այսօրվա դրությանը` նախագահն ասել է.«Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր: Նա պատվով է բռնել ո՛չ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը` մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին»:



Ըստ Ս.Սարգսյանի, ՀՀ Զինված ուժերն արդեն բազմիցս են հաստատել իրենց բարձր պրոֆեսիոնալիզմն ու բարձր բարոյահոգեբանական հատկությունները պաշտպանելով իր հայրենիքի սահմանները, զորավարժությունների եւ խաղաղարար առաքելությունների կատարման ժամանակ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---