ԱՀԿ. Նոր գրիպը մեկ տարվա ընթացքում կարող է վարակել Երկրի բնակչության մեկ երրորդը

PanARMENIAN.Net - Մեկ տարվա ընթացքում Երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը կարող է վարակվել նոր գրիպի A(H1N1) հարուցիչով: Այդ մասին Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Կեյձի Ֆուկուդան:



«Վերջնական հաշվարկով նոր գրիպի վիրուսով վարակվածների թիվը երկրներում տարբեր է լինելու, սակայն ես չեմ կարծում, որ նշանակություն ունի, թե քանի հոգի կվարակվի` 20, 30, թե 40 տոկոսը: Ամեն դեպքում դա շատ մեծ թվեր են, որոնք պարզապես մեզ ասում են այն մասին, որ խոսքը գնում է պանդեմիայի մասին: Մենք պետք է սպասենք հիվանդացածների թվի աճին»,- ասել է Կեյձի Ֆուկուդան:



Նրա խոսքով, հաջորդ մի քանի ամիսների ընթացքում վիրուսը կշարունակի տարածվել ոչ միայն երկրից երկիր, այլեւ պետությունների ներսում:



Հիվանդությունների հսկողության եւ պրոֆիլակտիկայի Եվրոպական կենտրոնի տվյալների համաձայն, A(H1N1) հարուցիչով աշխարհում վարակվել են 175 785 մարդ, որոնցից 1116 մահացել են:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---