Կյանքի 66-րդ տարում վախճանվել է հայ գրող Արմեն Մարտիրոսյանը

PanARMENIAN.Net - 66 տարեկան հասակում վախճանվեց 70-ականների գրական սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը` բանաստեղծ, արձակագիր Արմեն Մարտիրոսյանը: Նա իր շուրջ մեկ տասնյակ գրքերով, մասնավորապես` «Բանաստեղծություններ», «Թռչուններ», «Շարակնոց», «Սիրո Շղթա», «Ներաշխարհի լռություն» բանաստեղծական ժողովածուներով եւ «Մազե կամուրջ» եռահատոր վիպերգությամբ արդեն ճշտել էր իր տեղն ու դերը ժամանակակից գրականության մեջ, բայց նրա սերնդակիցները, ընթերցողները դեռեւս շատ սպասելիքներ ունեին նրանից:



Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից շատերը թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով` ընդլայնելով տաղանդավոր բանաստեղծի ճանաչման սահմանները:



Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` հուլիսի 31-ին, ժամը 12-ից 14-ը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---