«Արդշինինվեստբանկը» բանկային համակարգի առաջատարն է 2009թ. վճարած հարկերի ծավալով31 հուլիսի 2009 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Արդշինիվեստբանկն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով եւ 13-րդը` 300 խոշոր հարկատուների շարքում: 2009թ. հունվար-հունիս ամիսներին Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջեին կատարված վճարումները կազմել են 1,6 մլրդ դրամ: Կիսամյակի արդյունքներովգործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում: Այսպես, բանկն առաջինն է ստացված զուտ շահույթի ծավալով` 1879.4 մլն դրամ, երկրորդը` ընդհանուր կապիտալի մեծությամբ` 26 983.5 մլն դրամ (տեսակարար կշիռը բանկային համակարգում` 10,5%), ինչն, իհարկե, խոսում է Արդշինինվեստբանկի կայունության եւ վստահելիության բարձր մակարդակի մասին: Ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը: Ինչպես նշումէԱրդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ տնտեսվարողները սատարում են պետությանը` ի թիվս այլ խնդիրների, հոգալ նաեւ սոցիալական ծրագրերի ժամանակին եւ արդյունավետ իրականացման գործում: «Արդշինինվեստբանկի կարգախոսը` «Մենք ուժեղ ենք միասին», վկայում է հաճախորդների, գործընկերների եւ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների նկատմամբ մեր բարձր պատասխանատվության մասին»,- ասել է Կարամանուկյանը: Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձըբանկին հնարավորություն են տալիսմատուցել բարձրորակբանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով եւ կանխիկ դրամով: Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացելէ Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |