Օգոստոսի 4-ին կանցկացվի ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շոշափման գծի հերթական մոնիթորինգը31 հուլիսի 2009 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, այս տարվա օգոստոսի 4-ին ԼՂՀ եւ ԱՀ զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում նախատեսված դիտարկման իրականացմանը օժանդակելու խնդրանքով:ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա): Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |