Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները պետք է հայեցակարգային մոտեցում ունենան

PanARMENIAN.Net - «ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակության` ԼՂՀ կատարած այցի ժամանակ մենք որոշ բացթողումներ նկատեցինք Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերություններում, որոնց պատճառը մեր երկու երկրների միջեւ համագործակցության մասին հայեցակարգի բացակայության մեջ է»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ընդգծել է քաղաքացիական հասարակության կայացման հարցերի գծով ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը::



Հովհաննիսյանը նաեւ ընդգծել է, որ հայեցակարգի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղը կարող էր պաշտոնապես Հայաստանին հանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում Արցախը ներկայացնելու իրավասությունները: Իսկ այժմ, ինչպես նշել է Հովհաննիսյանը, այդ ամենն ինքնըստինքյան է կատարվում, առանց ԼՂՀ պաշտոնական համաձայնության:



PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հանրային խորհրդի օրակարգում առկա է Ջավախքի հետ համագործակցության վերաբերյալ որեւէ քննարկում, Հովհաննիսյանը պատասխանել է, որդեռեւս կոնկրետ քննարկումներ չկան, բայց ինքը պատրաստվում է բարձրացնել այդ հարցը խորհրդի հաջորդ նիստին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---