Հայկական մամուլը պետք է ավելի շատ գրին ԼՂՀ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին31 հուլիսի 2009 - 19:21 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ԶԼՄ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, այլ ոչ թե զբաղվի միայն հնարավոր պատերազմի, տարածքների հանձնելու կամ չհանձնելու հարցերի լուսաբանմամբ»,- ընդգծել է քաղաքացիական հասարակության կայացման հարցերի գծով ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:Հովհաննիսյանը նշել է, որ Արցախն իր բնակչության հացահատիկի պահանջարկը երեք անգամ գերազանցող քանակի ցորեն է արտադրում: Նա նաեւ մատնացույց է արել, որ ազատագրված տարածքների բնակեցման հետ կապված խնդիրներ կան նաեւ այսօր: Ինչպես նշել է Հովհաննիսյանը, ԼՂՀ բնակչության խտությունը 10%-ով ցածր է, քան Հայաստանում: «Մենք պետք է Արցախի ռազմական հաջողություններն ամրապնդենք տնտեսական ձեռքբերումներով»,- ամփոփել է Հովհաննիսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |