Լվովի հայկական եկեղեցում վերականգնվել է վանդալների ոչնչացված խաչը 1 օգոստոսի 2009 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Լվովի հայկական եկեղեցում վերականգնվել է վանդալների ոչնչացված փայտե խաչը, որը 17-րդ դարի վերջի ճարտարապետության նմուշ է: Խաչը տեղադրված էր եկեղեցու մուտքի մոտ: Աշխատանքները տեւեցին գրեթե երկու ամիս եւ բավական խորհրդավոր անակնկալներ մատուցեցին, հոգեւոր խորհրդանիշի վերականգնումը անց է կացվել լվովցի վերականգնող Յուրի Օստրովսկու ղեկավարությամբ: Վերականգնման ընթացքում հետաքրքիր մանրամասն պարզվեց` խաչված Քրիստոսի ոտքերը պատված չէին այն հատուկ պաշտպանիչ շերտով, ինչ ամբողջ խաչը: Սակայն, չնայած լաքի կամ խեժի բացակայությանը, փայտը, որն արդեն 200 տարեկան է, այդ տեղում բոլորովին չի վնասվել, ավելին, նորի տեսք ունի: Հենց այդ մասին են ամենից շատ դիպել հավատացյալները, ինչն էլ, ըստ վարպետների, յուրատեսակ կենսաբանական աուրա է ստեղծել, որը քիմիկատներից հզոր է, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |