Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահին 1 օգոստոսի 2009 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, որում ներկայացրել է իր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: «Լեռնային Ղարաբաղն առաջին ինքնավար մարզն էր ԽՍՀՄ տարածքում, որը Կոսովոյից եւ աբխազիայից շատ ավելի առաջ է հանրաքվեի միջոցով հռչակել իր անկախությունը: Սակայն Ադրբեջանն ինքնորոշման այդ օրինական ձգտմանը պատասխանեց պատերազմով եւ ագրեսիայով, որի արդյունքում զոհվեցին հազարավոր մարդիկ, ավելի քան կես միլիոն հայեր դարձան փախստականներ»,- նշվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում:Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը ամերիկյան նախագահի ուշադրությանն է հրավիրել այն հանգամանքը, որ ի սկզբանե հայկական հողերը` Գետաշենը, Շահումյանը, Գարդմանքը եւ Նախիջեւանը մինչ օրս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի մեջ: «Մի քանի տարի շարունակ Բաքուն ջանում է վերացնել հայկական քրիստոնեական մշակույթի վերջին հետքը` ոչնչացնելով Ջուղայի հայկական խաչքարերը, ժամատներն ու եկեղեցիները»,- ընդգծվում է նամակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |