ATP ծրագրում է մինչեւ 2015թ. Հայաստանում 15 մլն ծառ տնկել 1 օգոստոսի 2009 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Armenian Tree Project (ATP) բարեգործական հիմնադրամը, որն արդեն 15 տարի գործում է Հայաստանում, փաստագրական ֆիլմ է նկարահանել: Նոր ֆիլմը պատմում է Հայաստանում հիմնադրամի գործունեության մասին, կոչվում է «Յուրաքանչյուր ծառ...» եւ տեւում է 15 րոպե:«Մենք կազմակերպել էինք ֆիլմի ցուցադրությունը ԱՄՆ-ում բնակվող հայերի համար` հուսալով ֆինանսական աջակցություն ստանալ, քանի որ ծրագրում ենք մինչեւ 2015թ. Հայաստանում 15 մլն ծառ տնկել` 10-ական ծառ ի հիշատակ Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի»,- նշել է ATP գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը: 1994-ից մինչ օրս «ATP» բարեգործական հիմնադրամը 3,5 մլն ծառ է տնկել Հայաստանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |