Երեւանում կայացել է Համահայկական խաղերի բասկետբոլային եւ ֆուտբոլային առաջնությունների վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում կայացել է Համահայկական խաղերի բասկետբոլային եւ ֆուտբոլային առաջնությունների վիճակահանությունը:



Այս տարի Համահայկական խաղերը կկայանան օգոստոսի 9-16 երկու սպորտաձեւերում` ֆուտբոլ եւ բասկետբոլ:



Մրցություններին ներկայացված են 16 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից, Արգենտինայից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Լիբանանից:



Բասկետբոլի վիճակահանության արդյունքներով, նախնական հանդիպումներին Թեհրանի թիմը կհանդիպի Ստամբուլի թիմի հետ, Սպահանի թիմը` Սոչիի թիմի հետ, «Մաշադա» ակումբը (Իրան)` Կահիրեի թիմի հետ, իսկ երեւանցիները կհանդիպեն Ալեքսանդրիայի թիմի հետ:



Ֆուտբոլի վիճակահանության արդյունքներով, նախնական հանդիպումներին Ստեփանակերտը կհանդիպին Էջմիածնի թիմի հետ, Գյումրու մարզիկները կհանդիպեն Բուենոս-Այրեսի թիմի հետ, իսկ «Գորգանա» (Իրան) ակումբը` Լոս-Անջելեսի թիմի հետ:



Բասկետբոլի հանդիպումները կկայանան Երեւանում, ֆուտբոլի հանդիպումները` Արարատում, Աբովյանում, Արտաշատում եւ Աշտարակում:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---