Կարեն Բալայան. Մենք կարող ենք անդարձ կորցնել «Կիլիկիա» առագաստանավը 3 օգոստոսի 2009 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Օրերս Երեւանում տեղի ունեցավ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի հանդիպումը երիտասարդության հետ: Հանդիպումը կազմակերպել էր «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը եւ «Հայրենասերների ակումբը»: Հանդիպմանը երկու փաստագրական ֆիլմ ցուցադրվեց` «Նավագնացությունը եւ յոթ ծովերը» եւ «700 կմ դեպի անհայտություն»: «Մի քանի տարուց, մենք կարող ենք անդարձ կորցնել «Կիլիկիա» առագաստանավը: Նավաշինարարները, «Հայաս» ակումբի անդամները, մեր բարեկամներն ու կողմնակիցները, բոլոր նրանք, ով անտարբեր չեն մեր մշակութային ու պատմական ժառանգության հանդեպ, այս օրերին անում են ամեն ինչ, պահպանելու համար նավը մեր ժառանգների համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել է «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը: Վերջին ամիսներին մենք մի քանի միջոցառում կազմակերպեցինք բաց երկնքի տակ: Միջնադարի տեխնոլոգիաներով կառուցված նավը մշտական հոգատարության կարիք ունի: «Կիլիկիա» միջնադարյան հայկական առեւտրային նավը, որ կառուցվել է հին գծագրերով «Հայաս» Ծովային հետազոտությունների ակումբի անդմաների ջանքերով, առագաստի տակ անցավ Եվրոպայի շուրջ` այցելելով 25 երկրների 62 նավահանգիստ: Չնայած դժվարությունների, այդ նավը կառուցվեց 11 տարվա ընթացքում եւ դարձավ մեր ժողովրդի ոգու ու միասնության խորհրդանիշը: Նավարկության 2 տարում շատ մարդիկ տարբեր երկրներում իմացան հայ նավարկության պատմության մասին, արժանին մատուցելով հայ նավաստիների մերօրյա սխրանքին: Հայաստանը ներկայացվեց աշխարհին եւս մեկ գրավիչ կողմով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |