Իրանի խորհրդարանի պատգամավորները դատի են տվել Միր Հոսեյն Մուսավիին 3 օգոստոսի 2009 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանում պահպանողականների ճամբարը ներկայացնող մի խումբ պատգամավորներ, դատի են տվել ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին: Այդ մասին հայտարարել է դատական գործերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Թաղի Ռահիմը: Նա հայտարարել է, որ համարում է Մուսավիին ու երկրի նախկին նախագահ Մոհամմադ Հաթամիին անկարգությունների հիմնական մեղավորը: «Մենք ցանկանում ենք, որ դատական մարմինները հետաքննեն Մուսավիի ծայրահեղական գործողությունները»,-ասել է պատգամավորը: Նրա խոքերով, Իրանի ընդդիմության հայտարարություններն ու կոչերը հրահրեցին զանգվածային անկարգություններ եւ հանգեցրին մարդկային զոհերի: «Այժմ նրանք պետք է պատասխան տան իրրենց արարքների համար»,-ասել է Թաղի Ռահբարը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը: IRNA գործակալությունն, իր հերթին, տեղեկացրել է, որ ընդդիմությունը պատրաստում է Հաթամիի փախուստը Շվեյցարիա: Իրանում օգոստոսի 1-ին դատավարություն է սկսվել անկարգությունների կազմակերպիչների գործով: Մեղադրյալների թվում են նախկին պաշտոնյաներ, այդ թվում Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ալի Աբթահին: Սակայն Իրանի պահպանողականները գտնում են, որ ով այժմ հայտնվել է դատապարտյալների աթոռին, երկրորդական ֆիգուրներ են: Վերջին 30 տարում Իրանի ամենասուր քաղաքական ճգնաժամի մեղավորներն են համարվում բարեփոխիչներ Միր Հոսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին, ինչպես նաեւ նախկին նախագահներ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին ու Մոհամմադ Հաթամին: Հաշեմի-Ռաֆսանջանին կիրակի օրը մեկնել է Թեհրանից անհյատ ուղղությամբ: Անկարգությունները տեղի ունեցան Իրանում հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Պաշտոնական հաշվարկը ցույց տվեց, որ ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Սակայն ընդդիմությունը համարում է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են: Արդյունքների հրապարակումից հետո Մուսավին մասնակցեց բողոքի զանգվածային միջոցառումներին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |