Թեհրանում տեղի կունենա Մահմուդ Ահմադինեժադի երդման արարողությունը

PanARMENIAN.Net - Այսօր Թեհրանի Հոսեյնիե մեջիթում տեղի կունենա Մահմուդ Ահմադինեժադի երդմնակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցի Իսլամական Հանրապետության ղեկավար Ալի Համենեին, իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչները, մեջլիսի պատգամավորներ, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Ավելի ուշ Ահմադինեժադը կերդվի մեջլիսի շենքում: Պաշտոնը ստանձնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում նախագահը, ըստ իրանական օրենսդրության, պարտավոր է խորհրդարանին ներկայացնել կառավարության նոր կազմը: Պատգամավորներն իրավունք ունեն մերժել առաջարկված թեկնածություններից մեկը կամ մի քանիսը կամ անվստահություն հայտնել ողջ կաբինետին:



Ըստ քվեարկության արդյունքների այս տարվա հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում Ահմադինեժադն ընտրվեց նախագահ երկրորդ 4-ամյա ժամկետի համար: Իրանի ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների պաշտոնական արդյունքները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---