Ռուբեն Հախվերդյան. Այսօր Հայաստանում օլիգարխներն են ղեկավարում կառավարությանը 3 օգոստոսի 2009 - 17:22 AMT PanARMENIAN.Net - «Խորհրդարանի տղամարդ-պատգամավորները սովորելու բան ունեն նման կին-պատգամավորներից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայտնի բարդ Ռուբեն Հախվերդյանը: «Հայ պատգամավորները կարող են սկսել գոնե հայերեն լեզվի կանոնների ուսումնասիրությունից, մինչդեռ այժմ նրանք ժողովրդի հետ խոսում են այսպես կոչված «ժամանակակից լեզվով», որի հետեւանքով նրանց խոսքը չի հասնում մարդկանց»,- նկատել է Հախվերդյանը:Հախվերդյանը նաեւ նշել է, որ վելի լավ կլիներ, եթե Հայաստանում չեղյալ հայտարարեին նախագահական կառավարումը, քանի որ նախագահին ընկալում են որպես «թագավոր»: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայիս դրությունը բավական բարդ է»,- նկատել է Հախվեձրդյանը` հիշեցնելով ՀՀ նախագահի հայտարարություններից մեկն այն մասին, որ «ամեն ինչ պետք է սկսել մաքուր էջից»: «Այդքան օլիգարխների հետ լինելով որոշակիորեն կապված` դժվար է որեւէ բան մաքուր էջից սկսել, քանի որ այդ էջը որոշ չափով արդեն պղծված է»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը: Նրա խոսքով, «եթե անգամ նախագահը ցանկանում է ամեն ինչ սկսել մաքուր էջից, ապա դա ամենահեշտ խնդիրը չէ: Այսօր արդեն օլիգարխներն են ղեկավարում կառավարությանը, այլ ոչ թե կառավարությունը նրանց»: Նման իրադրությունը, Հախվերդյանի խոսքով, առկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, որը երկիրը լավ էր կառավարում միայն նախագահության առաջին ժամկետում, մինչդեռ երկրորդի ժամանակ օլիգարխները «նրա գլխին նստեցին»: Հախվերդյանը նաեւ խոստովանել է, որ հանդես է գալիս հակակառավարական ցույցերի անցկացման օգտին: «Պատճառը, որից դրդված ես չէի մասնակցում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ անցկացվող ցույցերին, կայանում է նրանում, որ ցույցերին մասնակցող մարդիկ զոմբրիացվածների պես գոչում էին «Լեւո'ն, Լեւո'ն» (Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան - հեղ.)` մոռանալով սառը ձմեռների մասին: Հախվերդյանը նշել է, որ այդ ցույցերին չպետք է ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես առաջնորդ լիներ, քանի որ ժողովուրդն ինքը հասել էր այդ վիճակին, եւ Տեր-Պետրոսյանը ոչ մի կապ չուներ դրա հետ: Ռուբեն Հախվերդյանը նաեւ նկատել է, որ Երեւանը պրովինցիայի է նմանվել, իսկ Հայաստանը` «մեծ գլխով եւ փոքր մարմնով» երկրի, քանի որ բոլորը կենտրոնանում են մի տեղում` մայրաքաղաքում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |