Էջմիածնում հրատարակվել է «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները» գիրքը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ» շարքից հրատարակել է Պարույր Մուրադյանի «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները» կարեւոր աշխատությունը: Հին Թիֆլիսի մասին վկայություն բովանդակող հիշատակարանների, ուղեգրությունների, վավերագրերի եւ այլ նյութերի քննությամբ հեղինակը ճշգրտում ու սահմանում է Վիրքի մայրաքաղաքում հայոց եկեղեցիների կառուցման ժամանակագրությունը, տեղորոշումը, հիմնախնդիրների ու սպասավորների ինքնությունը, վերծանում վիմագրերը: Պաշտամունքային եւ մշակութային օջախների պատմությունը դիտարկվում է տեղի հայկական համայնքի կազմավորման եւ գործունեության համատեքստում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:



Գիրքը տպագրվել է տեր եւ տիկին Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Աշխատությունը հարստացնում են 70 պատմական լուսանկարները:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---