Թուրքիան ցանկանում է Հայաստանից զիջումներ կորզել ղարաբաղյան հիմնախնդրում 3 օգոստոսի 2009 - 19:07 AMT PanARMENIAN.Net - «Չի կարելի հավերժ ապրել թշնամանքի եւ չարի մթնոլորտում: Հարկավոր է հող նախապատրաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների համար: Ամենակարեւորը առաջին քայլն է, անկախ նրանից, թե դա այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտություն» է, թե բարի կամքի դրսեւորում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Գրականության ինստիտուտի տնօրեն Ավո Իսահակյանը:Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան չի բարելավում հարաբերությունները Հայաստանի հետ, այլ ցանկանում է զիջումներ կորզել ղարաբաղյան հիմնախնդրում: «Ես կցանկանայի, որպեսզի մեր ժողովուրդների միջեւ նորմալ հարաբերություններ դասավորվեին: Բայց վատ է, որ հայկական կողմը ցանկանում է դա եւ ավելի շատ է պատրաստ դրան, քան Թուրքիան: Չէ՞ որ մենք չենք իրագործել ցեղասպանությունը, հանցագործը մենք չենք»,- ասել է Իսահակյանը` հույս հայտնելով, որ գոնե երկու երկրների երիտասարդությունը փոխըմբռնման կհասնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |