«Միսս Յոթ Երկրամասեր-2010» մրցույթին մասնակցելու 52 հայտ է արդեն ներկայացվել 3 օգոստոսի 2009 - 21:06 AMT PanARMENIAN.Net - «Միսս Յոթ Երկրամասեր-2010» մրցույթին մասնակցելու 52 հայտ է արդեն ներկայացվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Միսս Յոթ Երկրամասեր-2010» մրցույթի հինադիր եւ նախագահ Աշոտ Խաչատրյանը: Նրա խոսքերով, մրցույթը այնքան հայտնի է դարձել, որ շատ երկրներ դրան մասնակցելու թույլտվություն են խնդրում: «Միսս Յոթ Երկրամասեր-2009» մրցույթի մասնակիցներից մեկն անգամ հրաժարվել է «Միսս աշխարհ» մեկնելուց, մեր մրցույթին ժամանելու համար», ասել է մրցույթի հիմնադիրը:«Այս տարի մենք կազմակերպեցինք «համեստ» մրցույթ, որպեսզի հաջորդ անգամ ավելի բարձրացնենք սանդղակը եւ իսկական շոու ցուցադրենք»,- ասել է մրցույթի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ազարյանը: Նրա խոսքերով մրցույթը ծրագրված է անցկացնել Կարեն Դեմիրչյանի անվ. մարզահամերգային համալիրում: Հայտնի է, որ 2010 թվականին «Միսս Յոթ Երկրամասեր-2009» մրցույթի մասնակից-երկրների թվին կմիանան նաեւ Սերբիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մոնակոն, Մալթան: Հուլիսի 29-ին Հայաստանում` Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Միսս Յոթ Երկրամասեր 2009» գեղեցկության մրցույթը: Միջոցառումը կազմակերպել էր «Miss եւ Mister» բարեգործական հիմնադրամը: Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Նիգերիայի, Լատվիայի, Սլովենիայի, Բրիտանիայի, Լիտվայի, Սլովակիայի, Մոլդովայի, Բրազիլիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |