Մինչ օրս իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության գործով ոչ մի ապացույցներ չկան 4 օգոստոսի 2009 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին փաստահավաք խումբն իր զեկույցում հաղորդել է, որ Ոստիկանության աշխատակից Տիգրան Աբգարյանի մահը վրա է հասել դաժան ծեծի ենթարկվելուց եւ հրազենից ստացած վնասվածքի հետեւանքով: Այդ մասին երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, զեկույցում ասվում է, որ Աբգարյանին սպանել է սեփական հրամանատարը: «Ոստիկանի սպանությունը շատ լավ ծրագրած քայլ էր կառավարության կողմից, որպեսզի դրանում մեղադրվեն բողոքի ցույցերի ակտիվիստները»,- ասել է Զուրաբյանը` նշելով, որ դա կառավարության համար լավ պատճառ է երկրում տիրող քաոսը բացատրելու համար: Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ մինչ օրս իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության գործով ոչ մի ապացույցներ չկան, եւ բոլոր իրադարձությունները կապված են կառավարության անօրինական գործողությունների հետ` հասարակությանը վախ ներշնչելու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |