Փակվել է Հարավային Օսեթիայի պետական սահմանը Վրաստանի հետ

PanARMENIAN.Net - Լույս օգոստոսի 4-ի գիշերը` 00:00-ին փակվել է Հարավային Օսեթիայի պետական սահմանը Վրաստանի հետ: Համապատասխան հրահանգ է տվել նախօրեին հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին: Նրա խոսքերով, վերջերս հաճախակի են դարձել վրացական կողմի սադրանքները, ինչպես նաեւ ահագնացել է Վրաստանից Հարավային Օսեթիա «խոզագրիպի» ներթափանցման վտանգը:



«Պաշտպանելու համար հանրապետության բնակչության անվտանգությունը «խոզագրիպից», ինչպես նաեւ վրացական կողմից սադրանքներ թույլ չտալու նպատակով, այսօր ժամը 00:00 փակվել է Հարավային Օսեթիայի պետական սահմանը եւ երթեւեկությունը Հարավային Օսեթիայի ու Վրաստանի միջեւ ինչպես ավտոմոբիլային տրանսպորտի, այնպես էլ հետիոտների համար»,-ասել է Կոկոյտին:



Հուլիսի վերջում Հարավային Օսեթիան ու Վրաստանը կանոնավոր կերպով մեղադրանքներ էին փոխանակում սահմանում սադրանքների վերաբերյալ: Ըստ հարավօսական կողմի, Վրաստանը գնդակոծում է սահմանամերձ գյուղերը ականանետներից: Վերջին նման միջադեպը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին, երկուշաբթի օրը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---