Հարավկովկասյան երկաթուղին ֆինանսավորել է 9-ամյա Լիանա Հովակիմյանի բուժումը 5 օգոստոսի 2009 - 14:49 AMT PanARMENIAN.Net - 9-ամյա Լիանա Հովակիմյանն, որը տառապում էր կոնքի ազդրի հոդախախտումով, վիրահատվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ, «Ապրիր հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանի վերջույթների երկարացման եւ վերականգնման կենտրոնի (YCLLR) կողմից՝ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ըստ վիրաբույժ Արշակ Միրզոյանիհունիսի 29-ին անցկացված վիրահատության արդյունքում երեխան այժմ լիովին բուժված է, շուտով նա կսկսի քայլել՝ իրեն լիարժեք մարդ զգալով: Այժմ Լիանան գտնվում է Երեվանի վերջույթների երկարացման եւ վերականգնման կենտրոնում, որտեղ համապատասխան բուժում է ստանում: «Ապրիր հպարտ» ծրագիրը իրագործվում է սոցիալապես անապահով հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հարավկովկասյան երկաթուղին որոշում է կայացրել ակտիվորեն աջակցել ծրագրի իրագործմանը, այժմ փնտրում է նոր՝ օգնության կարիք ունեցող հիվանդների: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |