Երեւանում անցնում է «Տղամարդու առողջություն-տեսականից դեպի գործնական բժշկություն» թեմայով սեմինարը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-6 Երեւանում «Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակառուների հայաստանյան միությունը» եւ Առողջապահության ազգային ինստիտուտը օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ կազմակերպել է «Տղամարդու առողջություն-տեսականից դեպի գործնական բժշկություն» թեմայով սեմինարը: Սեմինարին մասնակցում են բժիշկներ, այդ թվում ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսապաթոլոգներ, էնդոկրինոլոգներ եւ այլ մասնագետներ, որոնք զբաղվում են տղմարդկանց հիվանդսությունների կանխարգելմամբ ու բուժմամբ:



Ըստ «Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակառուների հայաստանյան միության» տնօրեն Ռաֆայել Բադալյանի, ըստ միջազգային վիճակագրական արդյունքների, 40-նն անց տղամարդկանց շուրջ 50 տոկսը սեռական առողջության հետ կապված խնդիրներ ունի:



«Խուսափելու համար նման խնդիրներից, հարկավոր է իրազեկ լինել եւ չամաչել դիմել բժշկին: Բացի այդ, պետք է հետեւել կենսակերպին` չչարաշահել ալկոհոլն ու ծխախոտը, որոնք բացասաբար են անդրադառնում սեռական ֆունկցիայի վրա»,-ասել է Բադալյանը եւ հավելել, որ «նման սեմինարները անհրաժեշտ են մեր բժիշկների եւ հանրության համար` երկկող իրազեկության բարձրացման ու իրավասության առումով»:



Սեմինարի ընթացքում օտարերկրյա փորձագետները իրենց փորձն ու գիտելիքները կկիսեն հայ գործընկերների հետ: Նրանք ներկայացնելու են տղամարդկանց հիվանդությունների ախտորոշման ու բուժման ուղեցույցները:



Ըստ վիճակագրության տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 5 տարով պակաս է կանանց կյանքի միջին տեւողությունից: Բացի այդ, իրենց կյանքի 15 տարիների ընթացքում նրանք տառապում են այս կամ այն հիվանդությունից: Այդպիսով, տղամարդկանց առողջության պահպանումը բժշկության 21-րդ դարի առաջնային խնդիրներից է:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---