«ԱրմենՏելը» հայտարարել է «Շարժական օֆիս» ծառայության նոր սակագների գործարկման մասին 5 օգոստոսի 2009 - 18:05 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Շարժական օֆիս» ծառայության նոր` «Հիմնական», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային պլաների գործարկման մասին: Շարժական ինտերնետի ավելի շահավետ գներ նախատեսող նոր սակագնային պլաներին կարելի է անվճար միանալ Beeline բոլոր գրասենյակներում: Կանխավճարային SIM-քարտի արժեքն է 1000 դրամ, ընդ որում այդ գումարն ամբողջությամբ կմուտքագրվի բաժանորդի հաշվին: Հետվճարային քարտերը տրամադրվում են անվճար: «Հիմնական» սակագնային պլանում փոխանցված/ստացված տվյալների 1 Մեգաբայթը արժե 15 դրամ: «Գիշերային» սակագնային պլանը թույլ է տալիս ժ 24:00-ից մինչեւ 08:00 տվյալները փոխանցել/ստանալ անվճար: Ցերեկային ժամերին փոխանցված/ստացված տվյալների 1 Մեգաբայթի գինը կազմում է 20 դրամ: Այս սակագնային պլանում կիրառվում է 2500 դրամ ամսական բաժանորդային վարձ: Միանալով «Անսահմանափակ» սակագնային պլանին, որի ամսական բաժանորդային վարձը կազմում է 12500 դրամ, բաժանորդը կարող է անվճար փոխանցել/ստանալ տվայլների անսահմանափակ ծավալ: «Շարժական օֆիս»-ը պարզ, շարժական լուծում է GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաների միջոցով համակարգիչը ինտերնետ ցանցին միացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է տեղադրել Beeline SIM-քարտը մոդեմի մեջ եւ միացնել այն համակարգչին: «Նոր սակագնային պլաները ստեղծված են հատուկ այն մարդկանց համար, ովքեր ակտիվ օգտվում են շարժական ինտերնետից: «Շարժական օֆիս» ծառայությունը թույլ է տալիս միանալ համացանցին ցանկացած վայրում, որտեղ առկա է Beeline բջջային ցանցը, իսկ նոր սակագներով ինտերնետն ավելի մատչելի կդառնա», - նշեց ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Հիմնական», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային պլաների համարներից դեպի Հայաստանի եւ ԼՂՀ ֆիքսված եւ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի սակագինը կազմում է 60 դրամ: Դեպի Հայաստանի եւ ԼՂՀ բջջային ցանցեր մեկ SMS հաղորդագրության արժեքն է 20 դրամ, իսկ դեպի միւազգային ցանցեր` 30 դրամ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |