Global Insulator Group-ն ու Հարավուրալյան արմատուրայի ու մեկուսիչների գործարանն ամրապնդում են Հայաստանի ու ՌԴ-ի կապերը

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման համար հուշամեդալով է պարգեւատրվել Global Insulator Group-ի ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ռոզովը: Դա ՀՀ էլեկտրահաղորդիչ գծերի ու էներգետիկ ոլորտի համար սարքավորումներ արտադրողի սերտ քառամյա համագործակցության արդյունք է:



Global Insulator Group ՍՊԸ-ն «Հարավուրալյան արմատուրայի ու մեկուսիչների գործարան» ԲԲԸ-ի կառավարող ընկերությունն է, որն իրացնում է ապակե, ճենապակե մեկուսիչներ ու գծային արմատուրա, որի արտադրողն է ՌԴ-ի այդ ոլորտի առաջատար արտադրողը: Վերջին 2-3 տարում գործարանի առաքումները լիովին բավարարում են Հայաստանի էներգասարքավորումների պահանջարկը:



Երկրի պետկառույցների հետ հետագա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում: Հայաստանը էլեկտրաէներգիայի ներկրման-արտահանման գործարքներ է կատարում հարեւան երկրների հետ: Այդպիսով, սարքավորումների առաքումներն ամրապնդում են ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի կապերը, այլ նաեւ նպաստում են ողջ աշխարհի միջպետական հարաբերությունների զարգացմանը, հաղորդում է elec.ru-ն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---